Անչելոտի. Շատ ապրումներ եմ ունեցել «Ռեալից» հեռանալու պատճառով

Անչելոտի. Շատ ապրումներ եմ ունեցել «Ռեալից» հեռանալու պատճառով

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է այն ակումբների մասին, որոնցում ինքը հավանաբար կարող է աշխատել հաջորդ տարի։

-Ես շատ ապրումներ եմ ունեցել «Ռեալից» հեռանալու պատճառով, չնայած հասկանում էի իրավիճակն ու ինձ պատրաստել էի դրան։ Բայց ես չեմ կարոտում այդ ճնշմանը, դուք տեսնում եք, թե այս ռարի ինչ է կատարվում Բենիտեսի հետ։ Ուզում եմ կրկին հաղթել Չեմպիոնների լիգայում, այդ պատճառով անհամբերությամբ եմ սպասում այնպիսի ակումբից հրավերի, որն ինձ հնարավորություն կտա անելու դա։

«Միլա՞նը»։ Ես նրանցից առաջարկ ունեցել եմ, բայց այդ ժամանակ ինձ համար վիրահատությունն անհրաժեշտ էր։ «Ռեալից» հետո այդ ցանկությունը լքել էր ինձ,-ասել է Անչելոտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում