Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակչի բոլոր մասնակիցները

Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակչի բոլոր մասնակիցները

Ավարտվեց Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլը: 6 տուրերի արդյունքներով պայքարը շարունակելու հնարավորություն ստացած թիմերը ներկայացված են ստորև:

Խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրել են «Մյոլդեն», «Լիվերպուլը», «Կրասնոդարը», «Նապոլին», «Ռապիդը», «Բրագան», «Լացիոն», «Լոկոմոտիվը», «Բազելը», «Տոտենհեմը», «Շալկե 04»-ը և Բիլբաոյի «Ատլետիկը»:

Երկրորդ տեղով պայքարը շարունակելու հնարավորություն են ստացել «Ֆեներբախչեն», «Սյոնը», Դորտմունդի «Բորուսսիան», «Միդտյուլանդը», «Վիլյառեալը», «Մարսելը», «Սեն Էտյենը», «Սպորտինգը», «Ֆիորենտինան», «Անդերլեխտը», «Սպարտան», «Աուգսբուրգը»:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երրորդ հորիզոնականն են զբաղեցրել և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում հանդես գալու հնարավորություն են ստացել «Շախտյորը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Գալաթասարայը», «Սևիլյան», «Բայերը», «Օլիմպիակոսը», «Պորտուն» և «Վալենսիան»:

1/16 եզրափակչի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 14-ին: Վիճակահանությունից առաջ թիմերը բաժանվելու են երկու զամբյուղի. խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած 12 թիմերը և Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երրորդ արդյունքը գրանցած լավագույն 4 թիմերը կընդգրկվեն առաջին խմբում, իսկ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը և ՉԼ-ի խմբային փուլի մյուս թիմերը՝ երկրորդ:

1/16 եզրափակչում չեն մրցելու միևնույն խմբի և միևնույն երկրի ներկայացուցիչները: Այս փուլի հանդիպումները կայանալու են փետրվարի 18-ին և 25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում