«Բանանցի» ֆուտբոլիստը հաջողությամբ վիրահատվել է (լուսանկար)

«Բանանցի» ֆուտբոլիստը հաջողությամբ վիրահատվել է (լուսանկար)

«Բանանցի» 19-ամյա ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանն ուսային հոդի վիրահատության է ենթարկվել Մոսկվայում, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Բժիշիկների պնդմամբ, ֆուտբոլիստի վիրահատությունը հաջող է անցել: «Բանանցի» կիսապաշտպանը հետագա վերականգնումը, որը կտևի մոտավորապես մեկ ամիս, բժիշկների հսկողությամբ կանցկացնի Երևանում:

Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը, ով նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է, վնասվածքը ստացել էր մոտ մեկ տարի առաջ, ինչի հետևանքով նրա մոտ հաճախ հոդախախտ էր տեղի ունենում և վիրահատությունը կատարվել է այդ խնդիրը վերացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում