Արմեն Հովհաննիսյանն այլևս «Գանձասար Կապանում» չէ

Արմեն Հովհաննիսյանն այլևս «Գանձասար Կապանում» չէ

Երկկողմ համաձայնությամբ «Գանձասար Կապանը» խզել է պայմանագիրը կենտրոնական կիսապաշտպան Արմեն Հովհաննիսյանի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ 29-ամյա կենտրոնական կիսապաշտպանն այս ամռանն էր համալրել կապանյան թիմի շարքերը և «արջերի» կազմում մասնակցել էր ընդամենը 2 հանդիպման: 

«Գանձասար Կապանը» շնորհակալություն է հայտնել Արմեն Հովհաննիսյանից ցուցաբերած նվիրվածության և աշխատասիրության համար և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում