«London Chess Classic». Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

«London Chess Classic». Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը «London Chess Classic» սուպերմրցաշարի 7-րդ տուրում առաջին հաղթանակը տոնեց:

Արոնյանը, ով այժմ զբաղեցնում է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ՖԻԴԵ-ի երկրորդ համար Վեսելին Տոպալովի նկատմամբ. պարտիան ավարտվեց 27-րդ քայլում: Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը միայն ոչ-ոքի արդյունքներ էր գրանցել:

Այս հաղթանակից հետո Լևոն Արոնյանն ունի 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

«London Chess Classic», 7-րդ տուր

  • Լևոն Արոնյան – Վեսելին Տոպալով՝ 1:0
  • Մագնուս Կարլսեն – Հիկարու Նակամուրա 
  • Մայքլ Ադամս – Ալեքսանդր Գրիշչուկ 
  • Վիշվանաթան Անանդ – Մաքսիմ Վաշյե-Լագրավ 
  • Ֆաբիանո Կարուանա – Անիշ Գիրի 

Տուրի ավարտից հետո կներկայացնենք գրանցված արդյունքները և մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում