«Դինամոն» կմասնակցի ըմբշամարտի ակումբային աշխարհի գավաթին

«Դինամոն» կմասնակցի ըմբշամարտի ակումբային աշխարհի գավաթին

Թեհրանում դեկտեմբերի 14-16-ը կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությանը: Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանն այս պատասխանատու ստուգատեսին կներկայացնի «Դինամո» ակումբը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշները Թեհրան են մեկնելու հետևյալ կազմով` Նարեկ Խաչատրյան (59 կգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Վաչիկ Եղիազարյան (130 կգ): Թեհրանում Հայաստանի հավաքականին կմիանան իրանցի ըմբիշներ` 80 կգ և 130 կգ քաշային կարգերում:

ՀՀ ներկայացնող «Դինամոն», որը գլխավորելու են մարզիչներ Արսեն Մագբեցյանն և Հմայակ Բաբայանը, մրցավայր կմեկնի դեկտեմբերի 14-ին:

Նշենք, որ ի տարբերություն ակումբային թիմերի հունահռոեմական ոճի ըմբշամարտի աշխարհի անդրանիկ խաղարկության, որ ընթացավ 2014 թ դեկտեմբերի 3-5-ը Իրանի Աբադան քաղաքում, մրցանակային հիմնադրամն այս խաղարկությունում 2 անգամ ավելացվել է ու կազմում է 100 հազար դոլար: Առաջին տեղ գրաված ակումբն այս տարի կստանա 50 հազար, 2-րդ տեղը գրավողը` 30 հազար, իսկ 3-րդը` 20 հազար դոլար պարգևավճար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում