Եվրո-2016. Կայացավ խմբային փուլի վիճակահանությունը

Եվրո-2016. Կայացավ խմբային փուլի վիճակահանությունը

Փարիզում կայացավ Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում 24 հավաքականները, որոնք նախապես ընդգրկվել էին 4 զամբյուղներում, բաժանվեցին 6 խմբերի: Ֆրանսիայի հավաքականը ոչ մի զամբյուղում չէր ընդգրկվել, քանի որ որպես կազմակերպիչ երկիր՝ նրան բաժին է հասել A խմբի առաջին հորիզոնականը:

Զամբյուղներն ունեին հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ` Իսպանիա, Գերմանիա, Անգլիա, Պորտուգալիա, Բելգիա:

Երկրորդ զամբյուղ` Իտալիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Ավստրիա, Խորվաթիա, Ուկրաինա:

Երրորդ զամբյուղ` Չեխիա, Շվեդիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Հունգարիա:

Չորրորդ զամբյուղ` Թուրքիա, Իռլանդիա, Իսլանդիա, Ուելս, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը.

А խումբ – Ֆրանսիա, Ռումինիա, Ալբանիա, Շվեյցարիա:

В խումբ – Անգլիա, Ռուսաստան, Ուելս, Սլովակիա:

С խումբ – Գերմանիա, Ուկրաինա, Լեհաստան, Հյուսիսային Իռլանդիա:

D խումբ – Իսպանիա, Չեխիա, Թուրքիա, Խորվաթիա:

E խումբ – Բելգիա, Իտալիա, Իռլանդիա, Շվեդիա:

F խումբ – Պորտուգալիա, Իսլանդիա, Ավստրիա, Հունգարիա:

Հավելենք՝ խմբային փուլի արդյունքում յուրաքանաչյուր խմբի առաջին 2 տեղերը, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 4 հավաքականները դուրս կգան 1/8 եզրափակիչ: Խմբային փուլի խաղերը կայանալու են հունիսի 10-ից 22-ը, 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները՝ հունիսի 25-ից 27-ը: 1/4 եզրափակիչ փուլի խաղերը կայանալու են հունիսի 30-ից հուլիսի 3-ը, կիսաեզրափակիչ հանդիպումները՝ հուլիսի 6-ին և 7-ին, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում