«Միլանը» ոչ-ոքի խաղաց հետնապահի հետ (տեսանյութ)

«Միլանը» ոչ-ոքի խաղաց հետնապահի հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Վերոնայի» հետ:

Թիմերը մեկական գոլ խփեցին. 52-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Կարլոս Բական, իսկ 5 րոպե անց Լուկա Տոնին 11-մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Նշենք, որ 56-րդ րոպեին «Միլանը» խաղաց 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Նայջել դե Յոնգը:

Այս հանդիպումից հետո «Միլանն» ունի 25 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղն է զբաղեցնում, իսկ «Վերոնան» մնաց վերջին տեղում՝ ակտիվում ունենալով 7 միավոր:

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Միլան» – «Վերոնա»՝ 1:1
Գոլերը՝ Բակա 52′ – Տոնի 57’/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում