«Վալենսիան» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

«Վալենսիան» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվել էր «Էյբարին». hանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Սերխի Էնրիչը, իսկ «չղջիկները» վերականգնեցին հաշվի հավասարությունը 85-րդ րոպեին. ինքնագոլի հեղինակ դարձավ Դավիդ Խունկան:

Նշենք, որ 63-րդ րոպեից «Վալենսիան» խաղում էր 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Լուկաս Օրբանը, իսկ 66-րդ րոպեին «Էյբարի» կազմում Սաուլը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:

Այժմ «Վալենսիան» ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Էյբարը» նույնքան միավորով 8-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Էյբար» – «Վալենսիա»՝ 1:1
Գոլերը՝ Էնրիչ 45′ – Խունկա 85’/ինքնագոլ
Չիրացրած 11-մետրանոց՝ Սաուլ 66′
Հեռացում՝ Ռամիս 90+2′ – Օրբան 63′

Հետևեք մեզ նաև Telegram-ում