Կոնտե. Բալոտելին սպասում է Եվրո-2016-ը հեռուստացույցով դիտելու՞ն, թե՞ խաղալուն

Կոնտե. Բալոտելին սպասում է Եվրո-2016-ը հեռուստացույցով դիտելու՞ն, թե՞ խաղալուն

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիի մեկնաբանությունը: Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությունից հետո Բալոտելին «Instagram»-ում գրել էր. «Սպասում եմ անհամբերությամբ»:

-Բալոտելին ինչի՞ն է անհամբերությամբ սպասում: Հեռուստացույցով առաջնությունը դիտելու՞ հնարավորությանը, թե՞ մասնակցելու: Ինչպես մյուսների դեպքում, այնպես էլ Բալոտելիի պարագայում ամեն ինչ կախված է ֆուտբոլիստից: Բալոտելին պետք է ցույց տա իր կայունությունը, շատ աշխատի: Ոչ ոքի համար հավաքականի դռները չեմ փակել: 

Առաջնությանը դեռ 5 ամիս կա, և ամեն ինչ կարող է փոխվել: Այն ֆուտբոլիստները, որոնց օգնությամբ Եվրո-2016-ի ուղեգիր ենք նվաճել, առավելություն ունեն: Այս կազմին միանալու համար պետք է իսկապես լավ տպավորություն թողնել,-Կոնտեի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլում Իտալիան մրցելու է Բելգիայի, Շվեդիայի և Իռլանդիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում