Չեմպիոնների լիգա. Հայտնի են 1/8 եզրափակիչ փուլի զույգերը

Չեմպիոնների լիգա. Հայտնի են 1/8 եզրափակիչ փուլի զույգերը

Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Վիճակահանությունից առաջ թիմերը բաժանվել էին երկու զամբյուղի՝ ըստ խմբերում զբաղեցրած հորիզոնականների, և հայտարարվել էր, որ այս փուլում չեն մրցելու միևնույն խմբի և երկրի թիմերը:

Առաջին զամբյուղ՝ «Ռեալ», «Վոլֆսբուրգ», «Ատլետիկո», «Մանչեսթեր Սիթի», «Բարսելոնա», «Բավարիա», «Չելսի» և «Զենիթ»:

Երկրորդ զամբյուղ՝ «Պարի Սեն Ժերմեն», «ՊՍՎ Էյդհովեն», «Բենֆիկա» «Յուվենտուս», «Ռոմա», «Արսենալ», Կիևի «Դինամո» և «Գենտ»:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը՝

  • «ՊՍԺ» (Ֆրանսիա) – «Չելսի» (Անգլիա)
  • «ՊՍՎ» (Հոլանդիա) – «Ատլետիկո» (Իսպանիա)
  • «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Զենիթ» (Ռուսաստան)
  • «Յուվենտուս» (Իտալիա) – «Բավարիա» (Գերմանիա)
  • «Ռոմա» (Իտալիա) – «Ռեալ» (Իսպանիա)
  • «Արսենալ» (Անգլիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
  • «Դինամո» Կիև (Ուկրաիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
  • «Գենտ» (Բելգիա) – «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)

Հավելենք՝ 1/8 եզրափակչի առաջին խաղերը կայանալու են փետրվարի 16-ին և 17-ին, փետրվարի 23-ին և 24-ին: Խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերի համար առաջին հանդիպումն արտագնա կլինի: 1/4 եզրափակչի վիճակահանությունը կայանալու է մարտի 18-ին, իսկ կիսաեզրափակիչ խաղերի վիճակահանությունը՝ ապրիլի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում