Ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները տարեվերջյան հավաք են անցկացնում Ծաղկաձորոմ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հավաքականների մարզիչների գլխավորությամբ` ուսումնամարզական հավաքին մասնակցում են հունահռոմեական ոճի 50 և ազատ ոճի 55 ըմբիշ: Տարեվերջյան հավաքը, որին մասնակցում են պատանի, երիտասարդ և մեծահասակ ըմբիշները, ընդհանուր ֆիզիակական պատրաստվածության ուղղվածություն ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում