Ռուդի Գարսիա. «Ռեալը» ֆավորիտ է մեր դեմ խաղերում

Ռուդի Գարսիա. «Ռեալը» ֆավորիտ է մեր դեմ խաղերում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին, որի արդյունքում իտալական թիմին բաժին է հասել Մադրիդի «Ռեալը»։

-«Ռեալն», իհարկե, ֆավորիտ կլինի մեզ հետ դիմակայությունում։ Խմբային փուլում մենք հանդիպեցինք «Բարսելոնային», իսկ հիմա «Ռեալը» բաժին ընկավ, բայց հենց դրա համար էլ մենք հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում։

Փետրվարին մեր մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածք ունեն, կվերադառնան շարք, և մենք պատրաստ կլինենք ամբողջ ուժերը ներդնելու։ Բոլոր տղաները պատրաստ են և անհամբերությամբ են սպասում այդ հանդիպումներին,-Գարսիայի խոսքն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում