Բուֆֆոն. Դոնարուման թոփ-դարպասապահ է

Բուֆֆոն. Դոնարուման թոփ-դարպասապահ է

Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գովաբանել է «Միլանի» 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային: Վերջինս Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 խաղի և բաց է թողել 5 գնդակ:

-Դոնարուման, անխոս, թոփ-դարպասապահ է: Շատ կարևոր է 16 տարեկանում չենթարկվել լրատվամիջոցների ճնշմանը, ինչն էլ նա անում է: Նման բաներ շատ քիչ են պատահում: Ես գոհ եմ, քանի որ Դոնարումային պաշտպանում են, իսկ նա հանգիստ առաջընթաց է գրանցում՝ չնայած իր վրա եղած անընդհատ ճնշմանը,-Բուֆֆոնի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում