Յուրի Պատրիկեևը շարք է վերադարձել

Յուրի Պատրիկեևը շարք է վերադարձել

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը վերսկսել է մարզումները:

«Յուրան այժմ մարզվում է, լավ է զգում իրեն: Ցանկություն է հայտնել միանալ հավաքականին: Մենք միայն ուրախ ենք դրա համար: Լիահույս եմ` առաջիկայում կտեսնեք նրա մեկնարկը միջազգային մրցաշարերում»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում նշել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Յուրի Պատրիկեևի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 36-ամյա ըմբիշը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2005 թվականից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում