«Շիրակը»՝ Գյումրիի լավագույն թիմ, Արթուր Ալեքսանյանը՝ լավագույն մարզիչ

«Շիրակը»՝ Գյումրիի լավագույն թիմ, Արթուր Ալեքսանյանը՝ լավագույն մարզիչ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի սպորտի պատասխանատուների և մարզական կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի արդյունքում ընտրվել են 2015 թվականի 10 լավագույն մարզիկները, 3 թիմերը և մարզադպրոցները:

Լավագույն թիմ է ճանաչվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբը։ Լավագույն մարզիկների տասնյակն այս տարի կրկին գլխավորում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, երկրորդ տեղում էր Եվրոպայի այս տարվա չեմպիոն, ծանրամարտիկ՝ Տիգրան Մարտիրոսյանը, լավագույն 10 մարզիկների եռյակը եզրափակում է ծանրորդ Գոռ Մինասյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում