Իտալիայի գավաթ. «Ռոման» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Իտալիայի գավաթ. «Ռոման» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Ռոման» պարտվեց B Սերիան ներկայացնող «Սպեցիային» և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

Հռոմում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին, և 1/4 եզրափակիչ փուլի ուղեգրի տերը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով: «Սպեցիայի» ֆուտբոլիստները 4 դիպուկ հարված կատարեցին, «գայլերը»՝ 2:

Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար «Սպեցիան» մրցելու է C Սերիան ներկայացնող «Ալեսսանդրիա» թիմի հետ, որը պայքարից դուրս էր թողել «Ջենոային»: Այդ հանդիպումը կայանալու է հունվարի 20-ին:

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ռոմա» – «Սպեցիա»՝ 0:0, հետխաղյա 11-մետրանոց՝ 2:4

Հետևեք մեզ նաև Telegram-ում