Իսպանիայի գավաթ. «Վալենսիան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Վալենսիան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

«Վալենսիայի» ֆուտբոլիստները հաջողությամբ հաղթահարեցին Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի արգելքը:

Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բարակալդոյի» հետ առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով, իսկ պատասխան խաղում «չղջիկները» 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին. մեկական անգամ աչքի ընկան Սանտի Մինան և Ալվարո Նեգրեդոն:

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Վալենսիա» – «Բարակալդո»՝ 2:0 (առաջին խաղ՝ 3:1)
Գոլերը՝ Մինա 8′, Նեգրեդո 31′

Հետևեք մեզ նաև Telegram-ում