«Ռեալի» ֆուտբոլիստները խուսափել են լրագրողների հետ շփումից (ֆոտոշարք, տեսանյութ)

«Ռեալի» ֆուտբոլիստները խուսափել են լրագրողների հետ շփումից (ֆոտոշարք, տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն առաջիկա տոների կապակցությամբ ընթրել են Մադրիդի «FOX» ռեստորանում: Ընթրիքին հրավիրված չեն եղել ակումբի մարզչական անձնակազմի ներկայացուցիչները: Հավաքույթից առաջ և հետո «Ռեալի» ֆուտբոլիստները խուսափել են պատասխանել լրագրողների հարցերին:

Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, չնայած հրաժարվել է հարցազրույց տալ, հյուրասիրություն է կազմակերպել ռեստորանի մուտքի մոտ սպասող լրագրողների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում