USD
EUR
RUB

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի՝ մարզիչ դարձած «երեխաները»

 

Մինչ Գարի Նևիլը «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում առաջին քայլերն է կատարում, առաջարկում ենք հիշել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի այն սաներին, ովքեր ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ընտրել են մարզչական ուղին:

Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպանը կարիերան ավարտելուց հետո դարձավ հիանալի հեռուստամեկնաբան: Նրա մեկնաբանություններն աչքի էին ընկնում հումորային և խայթիչ արտահայտություններով, իսկ նրա բացականչությունները YouTube-ում միլիոնավոր դիտումներ էին ունենում: Զարմանալի է, որ Նևիլը հանկարծ որոշեց մարզիչ դառնալ: Նա նախապես այդ մասին չէր հայտնել: Եվ ահա գլխավոր մարզչի դեր՝ բավականին լուրջ ու օտարերկրյա ակումբում…

Ճիշտ է՝ տրամաբանություն այստեղ կա. «Վալենսիայի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնն արդեն կես տարի է` Նևիլի եղբայրը՝ Ֆիլն է զբաղեցնում, իսկ ակումբի սեփականատեր, սինգապուրցի միլիարդատեր Պիտեր Լիման նաև սիրողական «Սալֆորդ» ակումբի բաժնետոմսերի մի մասն է տնօրինում: Հենց այն նույն ակումբի, որ գնել են «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղեր Ռայան Գիգզը, Պոլ Սքոուլզը, Նիկի Բատտն ու Նևիլ եղբայրները: Այնպես որ՝ «Վալենսիայի» գլխավոր անձն առաջին օրը չէ, որ ճանաչում է մեր հերոսին: Ինչպես երևում է՝ նա բարձր է գնահատել Նևիլի ֆուտբոլային գիտելիքներն ու հմտությունները: 

Նևիլը «Մանչեսթեր Յունայթեդի» 90-ականների միակ աստղը չէ, որ մարզչական կարիերա է սկսել…

Ֆիլ Նևիլ

Գարիի եղբայրը ևս ակտիվ գործունեություն է ծավալել հեռուստատեսության ասպարեզում, տպագրվել է նաև մամուլում, սակայն, դեռ 2013-ին նա սկսեց մարզչական կարիերան: Ճիշտ է՝ ոչ թե գլխավոր մարզչի, այլ օգնականի կարգավիճակում: 8 տարի Նևիլին «Էվերթոնում» մարզած Դևիդ Մոյեսը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին հայտնվելով, հայտարարեց. «Առանց Ֆիլի ոչ մի տեղ»:

«Մանչեսթեր Յունայթեդում» որևէ մեկը չառարկեց. «Օլդ ԹրաՖֆորդի» համար Նևիլը նախկինի պես իրենց տղան էր: Այլ հարց է, որ Մոյեսի ժամանակաշրջանը, մեղմ ասած, լավագույնը չէր ակումբի համար:

«Դևիդն ինձ շատ է օգնել այս բոլոր տարիներին: Շատ ծանր է տեսնել, թե ինչպես են նրան հեռացնում: Սա իմ կարիերայի ամենատխուր պահերից է»,-խոստովանել է Ֆիլը:

Հետագան ավելի տխուր ստացվեց. նախ Լուի վան Գալին Նևիլն անհրաժեշտ չեղավ, հետո նա աշխատանքի անցավ BBC-ում, ապա Մոյեսը նրան հրավիրեց «Ռեալ Սոսյեդադ», բայց նախկին ֆուտբոլիստն ընտանիքի հետ Իսպանիա տեղափոխվել չցանկացավ:

Ամենածիծաղելին այն է, որ կես տարի առաջ Ֆիլ Նևիլը հենց Իսպանիայում աշխատանք գտավ. նա «Վալենսիայում» օգնում էր թիմի գլխավոր մարզիչ Նունուին: Նևիլը պատասխանատու էր թիմի պաշտպանության և առաջիկա մրցակիցներին ուսումնասիրելու համար: Վերջերս Նունուն զրկվեց պաշտոնից, իսկ Ֆիլն արդեն կօգնի եղբորը:

Ռայան Գիգզ

1992-ի ևս մեկ շրջանավարտ, ով դեռևս նախընտրում է ստվերում մնալ, սակայն, ամեն դեպքում, աշխատում է ակումբի մարզչական շտաբում և սովորում է: Մոյեսի անձնակազմում Ռայան Գիգզը խաղացող մարզիչ էր, իսկ Լուի վան Գալի գլխավորությամբ ամեն ինչ այլ է: Ուելսցին միշտ նստում է հոլանդացու կողքին ու պարբերաբար քննարկումների է մասնակցում: Բնականաբար, նրանք ֆուտբոլի, ոչ թե մանչեսթերյան անձրևների մասին են խոսում:

Լուի վան Գալը նույնիսկ խոստովանում է. «Ռայանը հիանալի է կատարում իր պարտականությունները: Նա անփոխարինելի օգնական է ինձ համար: Ավելին ասեմ՝ կարծում եմ, որ Գիգզը պետք է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ մարզիչը դառնա»:

«Եթե Ռայանը 35 տարեկանում ֆուտբոլից հեռանար, ես նրան որպես իմ օգնականի կընդունեի: Նա հիմա էլ կարող է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը լինել»,-թեման շարունակում է Ալեքս Ֆերգյուսոնը: Մնում է պարզել՝ Գիգզը կցանկանա՞ գլխավորել մանչեսթերյան ակումբը:

Օլե-Գունար Սուլշեր

Ահա և «Ֆերգիի երեխաների» մեջ ամենաշատ փորձառություն ունեցողը: Այո, Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին խաղընկերների պես բարձրակարգ առաջնություններում չի աշխատում, փոխարենը «գլխավոր մարզիչ» է կոչվում, ու այն էլ ոչ առաջին տարին:

Սկզբում Օլե-Գունարը մարզում էր «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդներին, իսկ նրանց հետ լավ արդյունքների հասնելուց հետո որոշեց ավելի լուրջ աշխատանքի անցնել: Նա գլխավորեց «Մոլդեն» ու հենց սկզբում շոշափելի հաջողությունների հասավ՝ հաղթանակ Նորվեգիայի առաջնությունում:

««Մոլդեն» դրան 100 տարի էր սպասել: Պատկերացնո՞ւմ եք: Ես հպարտ եմ, որ այդ հիանալի պահի մասնակիցն եմ դարձել»,-պատմում էր երջանիկ Սուլշերը:

Հաջորդ մրցաշրջանում թիմը կրկնեց հաջողությունը, իսկ երրորդ տարում Օլե-Գունարի աշխատանքը կրկին առանց պարգևի չմնաց՝ այս անգամ հաղթանակ Նորվեգիայի գավաթի խաղարկությունում:

2014-ին Սուլշերի կարիերան տրամաբանական շարունակություն ունեցավ. նրան ԱՊԼ հրավիրեցին՝ «Քարդիֆ Սիթին» մարզելու համար: Ճիշտ է՝ Օլե-Գունարին դա անելն այնքան էլ լավ չստացվեց: Նորվեգացին «ՔարդիՖ Սիթիին» ԱՊԼ-ում թողնել չկարողացավ, իսկ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնշիփում 7-րդ տուրից հետո թիմն ընդամենը 17-րդ հորիզոնականում հայտնվեց, ու մարզիչը հեռացվեց աշխատանքից:

«Ես և ակումբի սեփականատեր Վինսենթ Տանը տարբեր հայացքներ ունենք ակումբի զարգացման հարցում: Դրա համար էլ որոշեցի՝ ավելի լավ է՝ հեռանամ»,-Սուլշերի տարբերակը:

Մի քանի ամիս առաջ Սուլշերը վերադարձել է Նորվեգիա՝ կրկին «Մոլդե» և շարունակում է իր մարզչական ուղին:

Ռոյ Քին

Երկաթե Ռոյը դեռևս 9 տարի առաջ գլխավորեց «Սանդերլենդը»: Սկզբում հիանալի աշխատեց՝ թիմին ԱՊԼ-ում խաղալու հնարավորություն տալով և ճանաչվելով առաջնության լավագույն մարզիչ: Անգլիական ֆուտբոլի վերնախավում նրա թիմը չմոլորվեց: Ռոյը չփոխեց իրեն, խիստ խոսեց հարցազրույցների ժամանակ, ֆուտբոլիստներին տուգանեց ցանկացած չնչին սխալի ու մրցավարների հետ վիճաբանելու համար:

Սակայն, հաջորդ մրցաշրջանում թիմը ղեկավարել արդեն չկարողացավ: Դեկտեմբերին «Սանդերլենդը» աղյուսակում 18-րդ տեղը զբաղեցրեց ու վերջին 6 խաղերից 5-ում պարտվեց: Քինին դռան տեղը ցույց տվեցին, իսկ ֆուտբոլիստները, մամուլի փոխանցմամբ, այնքան ուրախացան նրա հեռանալու կապակցությամբ, որ հատուկ երեկույթ կազմակերպեցին:

«Իպսվիչում» Քինն առանձնապես ոչ մի լավ բանով չհիշվեց. ԱՊԼ-ում խաղալու համար չպայքարեց, իսկ 2009-10 թթ. նրա սաները 14 խաղ անընդմեջ պարտություն կրեցին: 2014-ին մի քանի ամիս Ռոյն «Ասթոն Վիլայում» օգնեց մարզիչ Կրիս Լամբերտին, սակայն այնտեղ ոչ նրա, ոչ թիմի ու ոչ էլ Լամբերտի գործերը չստացվեցին... Հիմա Ռոյ Քինն աշխատում է Իռլանդիայի հավաքականում:

 

Թեդի Շերինգեմ

2014-ին անգլիացի հայտնի ֆուտբոլիստն իր փորձով հաջողությամբ կիսվեց «Վեսթ Հեմի» հարձակվողների հետ: «Հարձակման գծի մազիչը» լրջորեն նպաստեց ակումբի արդյունավեությանը, իսկ Դիաֆրա Սախոն հենց նրա փոխանցած հմտությունների շնորհիվ դարձավ «ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ»:

2015-ի մայիսին Շերինգեմն առաջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնը ստացավ: Նա հիմա մարզում է 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սթիվենեջի» ֆուտբոլիստներին:

Օգտագործված աղբյուր՝ Championat.com:

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan