Պատրաստ է «Բանանցի» արհեստական խոտածածկով նոր խաղադաշտը

Պատրաստ է «Բանանցի» արհեստական խոտածածկով նոր խաղադաշտը

«Բանանց» մարզահամալիրում ավարտվել են արհեստական խոտածածկով նոր խաղադաշտի տեղադրման աշխատանքները:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ այսուհետ «Բանանցի» թիմերը հնարավորություն կունենան մարզվելու վերջին սերնդի արհեստական խոտածածկի վրա, որի տեղադրմանը աջակցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նորագույն տեխնոլոգիաներով մշակվող խոտածածկը հնարավորություն է տալիս առավելագույնս նվազեցնել արհեստական խոտածածկերին բնորոշ տհաճությունները ֆուտբոլիստների համար:

Բացի այդ, մարզահամալիրում պատրաստվել է արհեստական խոտածածկով նոր փոքրիկ խաղադաշտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում