«Ռոմայի» սեփականատերը հանձնարարել է Ռուդի Գարսիային փոխարինող գտնել

«Ռոմայի» սեփականատերը հանձնարարել է Ռուդի Գարսիային փոխարինող գտնել

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մոտակա ժամանակներս կարող է հեռացվել պաշտոնից,-տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»

Տեղեկացվում է, որ ակումբի սեփականատեր Ջեյմս Պալոտան ընդունել է տվյալ որոշումը և հանձնարարել հռոմեացիների ղեկավարությանը շատ արագ փոխարինող գտնել ֆրանսիացի մասնագետին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռոմայի» մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն հանդիսանում է Մարսելո Բյելսան։ Բացի այդ, դիտարկվում է նաև «գայլերի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի թեկնածությունը։

«Ռոման» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին յոթ հանդիպումներում ոչ մի հաղթանակ չի տարել։ Նախօրեին թիմը դուրս էր մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից՝ պարտվելով  B Սերիան ներկայացնող թիմի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում