Ռոնալդուն 4 հյուրանոց կկառուցի (լուսանկարներ)

Ռոնալդուն 4 հյուրանոց կկառուցի (լուսանկարներ)

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Pestana Hotel Group» կազմակերպության հետ համատեղ կբացի «CR7» 4 հյուրանոց։

Հյուրանոցները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն եվրո, կկառուցվեն Ֆունշալում, Լիսաբոնում, Մադրիդում՝ քաղաքներում, որոնք կապված են պորտուգալացու կյանքի հետ, ինչպես նաև Նյու Յորքում, որտեղ, հնարավոր է, ավարտի իր ֆուտբոլային կարիերան։

Դրա մասին հայտարարվել է նախօրեին Լիսաբոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել է ինքը՝ ֆուտբոլիստը, ինչպես նաև «Pestana Hotel Group» կազմակերպության նախագահ Դիոնիսիու Պեստանան, հաղորդում է «Daily Mail»-ը։

-Ֆուտբոլն իմ գործն է, բայց դա միշտ չէ, որ այդպես է լինելու։ Ես որոշել եմ նվիրել ինձ նոր նախագծի, ինձ հետ համագործակցում է այդ բնագավառի մասնագետների լավագույն թիմը։ Ես երիտասարդ, բայց արդեն ինքնիրացված մարդ եմ, և այս նախագիծն ինձ ոգեշնչում է։ Մտածում եմ ապագայի մասին, իմ որդու և ընտանիքի մասին,-նշել է Ռոնալդուն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում