«Դինամոն»` աշխարհի ակումբային առաջնության արծաթե մեդալակիր

«Դինամոն»` աշխարհի ակումբային առաջնության արծաթե մեդալակիր

Դեկտեմբերի 17-18-ը Թեհրանում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում, որին մասնակցել են Հայաստանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Մարոկկոն, Թուրքմենստանը, Բուլղարիան ու Հունգարիան ներկայացնող մեկական և Իրանը ներկայացնող ակումբներ:

Հայաստանը ներկայացնող «Դինամո» ակումբը զբաղեցրել է երկրորդ տեղը: Մրցումային առաջին օրը հայ ըմբիշները մրցել են Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որոնց նկատմամբ առավելության են հասել 8:0 հաշվով: Կիսաեզրափակչում «Դինամոյի» ըմբիշները 7:1 հաշվով հաղթել են հունգարացիներին, իսկ եզրափակչում 1:7 հաշվով զիջել են իրանական «Բիմեյե Ռազի» ակումբին՝ արժանանալով արծաթե մեդալների: Երրորդ տեղը զբաղեցրել է իրանական «Փադիդե Դո-Քուհեն»:

Հավելենք՝ «Դինամոն» Թեհրան էր մեկնել հետևյալ կազմով` Նարեկ Խաչատրյան (59 կգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Վաչիկ Եղիազարյան (130 կգ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում