Բալոտելին աջակցել է Մոուրինյուին

Բալոտելին աջակցել է Մոուրինյուին

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին աջակցել է Ժոզե Մոուրինյուին, ում «Չելսիի» ղեկավարությունը նախօրեին ազատել է աշխատանքից: 

«Նշանակություն չունի, թե ինչ եք դուք մտածում և խոսում: Ժոզե մեծագույն մարզիչ է, և նա դա ապացուցել է տարբեր ակումբների հետ աշխատելիս»,-«Instagram»-ի իր էջում գրել է Բալոտելին և հրապարակել է ներկայացված լուսանկարը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ Բալոտելին խաղացել է «Ինտերում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում