Գոլառատ խաղում «Վալենսիան» և «Խետաֆեն» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Վալենսիան» և «Խետաֆեն» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալել էր «Խետաֆեին»: Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գոլ, ընդ որում՝ բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին խաղակեսում:

Հյուրերից աչքի ընկան Պաբլո Սարաբիան և Անխել Լաֆիտան, իսկ Գարի Նևիլի սաներից աչքի ընկան Պակո Ալկասերն ու Սանտի Մինան:

Այս հանդիպումից հետո «Վալենսիան» ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Խետաֆեն» 14-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 16 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վալենսիա» – «Խետաֆե»՝ 2:2
Գոլերը՝ Ալկասեր 15′, Մինա 35′ – Սարաբիա 10′, Լաֆիտա 22′

Հետևեք մեզ նաև Telegram-ում