«Ռոման», «Նապոլին» և «Ֆիորենտինան» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

«Ռոման», «Նապոլին» և «Ֆիորենտինան» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում քիչ առաջ ավարտվեց 4 հանդիպում: Մրցաշարային աղյուսակի առաջատարներից «Ռոման», «Ֆիորենտինան», «Նապոլին» հաղթանակներ տոնեցին, իսկ «Վերոնա»-«Սասուոլո» խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռոմա» – «Ջենոա»՝ 2:0
Գոլերը՝ Ֆլորենցի 41′, Սադիկ Ումար 89′
Հեռացում՝ Էդին Ջեկո 74′

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոան» մնաց 16 միավորով՝ 17-րդ տեղում:

«Ատալանտա» – «Նապոլի»՝ 1:3
Գոլերը՝ Ալեխանդրո Գոմես 54′ – Համշիկ 52′, Իգուային 62′, 85′
Հեռացումներ՝ Պալետա 90′ – Ժորժինյո 73′

Այժմ «Նապոլին» ունի 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ատալանտան» մնաց 24 միավորով՝ 9-րդ տեղում:

«Ֆիորենտինա» – «Կիևո»՝ 2:0
Գոլերը՝ Նիկոլա Կալինիչ 20′, Յոսիպ Իլիչիչ 32′

«Ֆիորենտինան» ևս ունի 35 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Կիևոն» 10-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 22 միավոր:

«Վերոնա» – «Սասուոլո»՝ 1:1
Գոլերը՝ Լուկա Տոնի 39′ – Սերժո Ֆլոկարի 35′

«Վերոնան» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով ընդամենը 8 միավոր, իսկ «Սասուոլոն» 6-րդ տեղում է՝ 27 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում