Գոլառատ խաղում «Միլանը» հաղթեց «Ֆրոզինոնեին» (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Միլանը» հաղթեց «Ֆրոզինոնեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Միլանն» առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ: 

«Մատուզա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:4 հաշվով. դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Դանիել Չոֆանին և Ֆեդերիկո Դիոնիզին, իսկ հյուրերից աչքի ընկան Ինյացիո Աբատեն, Կարլոս Բական, Ալեքսը և Ջակոմո Բոնավենտուրան:

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ֆրոզինոնեն» մնաց 14 միավորով՝ 18-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ֆրոզինոնե» – «Միլան»՝ 2:4
Գոլերը՝ Չոֆանի19′, Դիոնիզի 84′ – Աբատե 50′, Բակա 55′, Ալեքս 77′, Բոնավենտուրա 90′

Հետևեք մեզ նաև Telegram-ում