Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի տարվա լավագույն մարզիկ

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի տարվա լավագույն մարզիկ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ:

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով ընտրվել են 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող 34 լրագրող: Քվեարկության արդյունքները ներկայացված են ստորև.

1 . Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339 միավոր

2 . Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 267

3 . Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն, 265

4 . Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231

5 . Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113

6 . Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107

7 . Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106

8 . Արամ Ավագյան՝ բռնցքամարտ, 101

9 . Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ, 99

10 . Սմբատ Մարգարյան ծանրամարտ, 95

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:

Հավելենք՝ մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 3 մարզիկի անուն. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):

Հետևեք մեզ նաև Telegram-ում