Արթուր Ալեքսանյան. Հայաստանի լավագույն մարզիկը լինելը մեծ հաջողություն է

Արթուր Ալեքսանյան. Հայաստանի լավագույն մարզիկը լինելը մեծ հաջողություն է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը մեծ հաջողություն է համարում երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը: Այս մասին Արթուրն ասել է ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում:

«Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Հայաստանի լավագույն մարզիկ: Հայաստանը մարզական երկիր է և հարուստ սպորտային պատմություն ունի, իսկ լինել մեր երկրի լավագույն մարզիկը, դա մեծ հաջողություն է: Իմ հիմնական նպատակը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է»,-ասել է ըմբիշը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում