Մենդեշ. Մոուրինյուն «Ման. Յունայթեդից» առաջարկ չի ստացել

Մենդեշ. Մոուրինյուն «Ման. Յունայթեդից» առաջարկ չի ստացել

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գործակալ Ժորժե Մենդեշը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ պորտուգալացի մասնագետը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդում»:

-Մենք չգիտենք՝ ինչ կլինի ապագայում: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնություն կամ ակումբից ստացած առաջարկ չկա: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը,-Մենդեշի խոսքը մեջբերված է «Globoesporte»-ից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին «Չելսիի» ղեկավարությունը խզեց Մոուրինյուի հետ պայմանագիրը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» դժգոհ են Լուի վան Գալի աշխատանքից, և չի բացառվում՝ առաջիկայում աշխատանքից ազատվի նաև հոլանդացի մասնագետը: Ավելի վաղ Մոուրինյուն հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարատև հանգստի գնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում