«Այաքսը» կատարում է երկրպագուների ցանկությունները (տեսանյութ)

«Այաքսը» կատարում է երկրպագուների ցանկությունները (տեսանյութ)

Առաջիկա տոների կապակցությամբ «Այաքսում» կատարել են ակումբի երկրպագուների ցանկությունները:

Թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը սիրով համաձայնել է դիտել երկրպագուներից մեկի՝ ակումբի հետ կապված իրերի հավաքածուն: Մի տարեց երկրպագուհու, ով վերջին շրջանում հնարավորություն չի ունեցել մարզադաշտից հետևելու սիրելի թիմի խաղերին, մարզադաշտ են բերել ակումբի ավտոբուսով և ջերմ ընդունելության են արժանացրել: Փոքրիկ երկրպագուներից մեկն էլ, ով սպորտային լրագրող դառնալու ցանկություն ունի, հնարավորություն է ստացել մեկ օր աշխատել «Այաքսի» մամուլի ծառայությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում