Կայացել է սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ

Կայացել է սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ

Դեկտեմբերի 25–ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կայացել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Դեկտեմբերի 15-ին հրապարակվել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տարեկան ծրագրային հայտարարությունը, որը սովորաբար ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2016/2017 թթ. առաջնությանը և ՈւԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին:

Սեմինար-հանդիպման ընթացքում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուներին ներկայացվել են բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցել ծանոթանալու այն պահանջներին, որոնք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական փաստաթղթերի հետ կապված: Այդ փաթեթի հիման վրա նրանք կստանան արտոնագրեր մարտ ամսին և հնարավորություն՝ մասնակցելու օգոստոսին մեկնարկող ՀՀ Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում