«Արարատի» պաշտպանը փորձաշրջան կանցնի Պորտուգալիայում

«Արարատի» պաշտպանը փորձաշրջան կանցնի Պորտուգալիայում

«Արարատի» պաշտպան Սուլեյման Կոնեն 2016-ի հունվարին փորձաշրջան կանցնի պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշ» թիմի կազմում: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Արարատի» բոլոր` 15 խաղերին և դաշտում ընդհանուր առմամբ անցկացրել է 1350 րոպե:

Պորտուգալիայի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրից հետո «Վիտորիա Գիմարաեշը» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 19 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում