Ինչպե՞ս են ֆուտբոլիստները շնորհավորում Ամանորը և Սուրբ Ծնունդը (տեսանյութ)

Ինչպե՞ս են ֆուտբոլիստները շնորհավորում Ամանորը և Սուրբ Ծնունդը (տեսանյութ)

Ֆուտբոլային ակումբները և աստղերը, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս երկրպագուներին շնորհավորել են Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Չնայած «Չելսիում» իրավիճակը հեռու է իդեալականից, և Անգլիայի առաջնության 17-րդ տուրից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը՝ հոլովակում բոլորը երջանիկ են և համերաշխ:

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները «Գաղտնի Սանտա» են խաղացել և ուշագրավ նվերներ ստացել:

Երկու հոլովակ «Արսենալից»:

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները ժպիտներ են բաժանել:

«Մանչեսթեր Սիթիում» փորձում են օրիգինալ լինել. ներկայացված են թոփ-5 հոլովակները:

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները որոշել են յուրօրինակ կատարմամբ շնորհավորել երկրպագուներին:

Թուրինցիներին ոչնչով չեն զիջում «Բորուսսիան», «Բավարիան» և ամբողջ Բունդեսլիգան:

«Բարսելոնայում» ուշադրության կենտրոնում երկրպագուներն են:

Նմանատիպ սկզբունքով առաջնորդվել են նաև «Պարի Սեն Ժերմենում»:

«Ռեալի» ֆուտբոլիստները ևս շնորհավորական ուղերձներ ունեն:

Կրիշտիանու Ռոնալդուն նաև օրիգինալ կատարմամբ է աչքի ընկել:

Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն և Կոբի Բրայանտը գովազդում են «FIFA 16»-ը և միևնույն ժամանակ տոնական տրամադրություն հաղորդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում