Սալահ. «Ռոման» կարող է հաղթահարել «Ռեալի» արգելքը

Սալահ. «Ռոման» կարող է հաղթահարել «Ռեալի» արգելքը

«Ռոմայի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը կարծում է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Ռեալին» հաղթելու իրական հնարավորություններ ունի:

«Մադրիդի «Ռեալի» դեմ խաղալն իմ երազանք էր, որն իրականություն է դառնալու: Միշտ ցանկացել եմ խաղալ «Արքայական ակումբի» դեմ: Կարծում եմ՝ «Ռոման» կարող է հաղթահարել «Ռեալի» արգելքը և դուրս գալ 1/4 եզրափակիչ: Դրա համար մենք պետք է տքնաջան աշխատենք և խաղանք մեծ նվիրվածությամբ: Ես տեղափոխվել եմ «Ռոմա», քանի որ ցանկանում եմ այստեղ տիտղոսներ նվաճել»,-Սալահի խոսքը մեջբերված է «Star Africa»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում