«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր տարբերանշանը (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր տարբերանշանը (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է ակումբի նոր տարբերանշանը, որը գործարկվելու է 2016 թվականի ամռանից: Նոր տարբերանշանը, ի տարբերություն ներկայիս տարբերանշանի, լինելու է կլոր: Նմանատիպ տարբերանշան ակումբն ունեցել է 1970-1976թթ. և 1981-1997թթ.:

Տարբերանշանի ընտրությանն անմիջական մասնակցություն են ունեցել երկրպագուները, ովքեր քվեարկել են երեք հիմնական խորհրդանիշների համար. 3 գետերը՝ Իրվել, Մեդլոկ և Իրկ, որոնք քաղաքի ուժի աղբյուրն են խորհրդանշում, Մանչեսթերի գերբը և կարմիր վարդը, որը խորհրդանշում է քաղաքի պատմական ժառանգությունը:

Ուշագրավ է նաև, որ տարբերանշանի վրա առաջին անգամ նշված է լինելու ակումբի հիմնադրման տարեթիվը՝ 1864:

Հետևեք մեզ նաև Telegram-ում