«Բանանցի» առաջին հավաքին կմասնակցի 21 ֆուտբոլիստ

«Բանանցի» առաջին հավաքին կմասնակցի 21 ֆուտբոլիստ

2015-16թթ. մրցաշրջանի գարնանային հատվածին պատրաստվելու համար հունվարի 22-ից փետրվարի 3-ը «Բանանցն» առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Սոչիում: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից

Սոչիի հավաքի ընթացքում նախատեսվում է ստուգողական հանդիպում Արմավիրի «Տորպեդո» ակումբի հետ: «Բանանցի» կազմում Սոչի կմեկնի 21 ֆուտբոլիստ.

Ստեփան Ղազարյան, Ալբերտ Օհանյան, Գրիգոր Մակարյան, Վլատկո Դրոբարով, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Ասլան Կալմանով, Սոսլան Կալմանով, Հակոբ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան, Վահագն Այվազյան, Միգել Լոպես, Նաիրի Մինասյան, Վալտեր Պողոսյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան, Վլադիմիր Բաբայան, Հովհաննես Իլանգյոզյան, Լաերսիո Գոմես Կոստա, Ացամազ Բուրաև, Էդգար Մովսիսյան:

Հավելենք, որ փետրվարին կայանալիք երկրորդ հավաքը «Բանանցը» կանցկացնի Կիպրոսում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում