4 ֆուտբոլիստ փորձաշրջան է անցնում «Շիրակում»

4 ֆուտբոլիստ փորձաշրջան է անցնում «Շիրակում»

Երեքշաբաթյա դադարից հետո «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է թեթև մարզումները։ Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմին են միացել երեք աֆրիկացի և մեկ հայ ֆուտբոլիստ։

20-ամյա Կուակու Նդրի Մարսել Լեինսեն կենտրոնական պաշտպան է, ով հանդես է եկել Կոտ դ’Իվուարի հավաքականում։ 18-ամյա Դիոն Սեդե Ջունիորը, ով «Ասֆա» ակումբի սան է, հանդես է գալիս հարձակվողական գոտում։ Նույն ակումբից է նաև 18-ամյա եզրային կիսապաշտպան Կուադիո Էմանուել Կլաուվիսը։

«Շիրակի» հետ այժմ մարզվում է նաև 20-ամյա եզրային կիսապաշտպան «Կրասնոդարի» սան Սևակ Փարսադանյանը, որը 2014թ. սկզբից կես տարի խաղացել է «Փյունիկ 2»-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում