«Վալենսիա» – «Ռեալ» խաղի մեկնարկային կազմերը

«Վալենսիա» – «Ռեալ» խաղի մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 23:30-ին մեկնարկելու է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Վալենսիա» – «Ռեալ» հանդիպումը: Թիմերի գլխավոր մարզիչներ Գարի Նևիլը և Ռաֆայել Բենիտեսն այս խաղի համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը:

«Վալենսիա». Դոմենեխ – Օրբան, Սանտոս, Աբդենուր, Բարագան, Դանիլո, Դանի Պարեխո, Անդրե Գոմես, Ռոդրիգո դե Պաուլ, Պակո Ալկասեր, Ժոաու Կանսելու:

«Ռեալ». Կեյլոր Նավաս – Պեպե, Ռամոս, Ռոնալդու, Կրոս, Բենզեմա, Բեյլ, Մարսելո, Կովաչիչ, Մոդրիչ, Դանիլո:

Այս խաղից առաջ «Ռեալն» ունի 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 11-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 22 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում