Նևիլ. Բենիտեսի հեռացումն ինձ չի զարմացնում

Նևիլ. Բենիտեսի հեռացումն ինձ չի զարմացնում

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլն իր մեկնաբանությունն է տվել Ռաֆայել Բենիտեսի՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Ռեալը» ոչ-ոքի (2:2) խաղաց «Վալենսիայի» հետ, ինչից հետո Բենիտեսն ազատվեց աշխատանքից, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Զիդանը:

-Ես արդեն երկար տարիներ է՝ ֆուտբոլում եմ, և ինձ ոչինչ չի զարմացնում: Սա վերաբերվում է նաև Բենիտեսի հեռացմանը: Բենիտեսը շատ լավ մասնագետ է, բայց «Ռեալը» մեր ակումբը չէ, իսկ չեմ կենտրոնացել այդ ակումբի առաջադրանքների և դրանց մասին խոսելու վրա:

Վերջին շրջանում մարզիչները սկսել են ավելի քիչ ժամանակ ստանալ աշխատանքի համար, և դա ցավալի է, բայց մենք պետք է համակերպվենք,-Նևիլի խոսքը մեջբերված է «Bernabeu Digital»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում