Օզբիլիսն առաջարկներ ունի ԱՄՆ-ից և Հոլանդիայից

Օզբիլիսն առաջարկներ ունի ԱՄՆ-ից և Հոլանդիայից

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարիերան ԱՄՆ-ում կամ Հոլանդիայում շարունակելու հնարավորություն ունի: Այս մասին հաղորդում է ռուսական «ТАСС» լարտավական գործակալությունը՝ հղում կատարելով մոսկովյան ակումբին մոտ կանգնած իր աղբյուրին:

«Այս պահին «Սպարտակն» Օզբիլիսի տրանսֆերի հետ կապված առաջարկություններ ունի Հոլանդիայից և ԱՄՆ-ից: «Սպարտակը» պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից 3 միլիոն դոլարից ոչ պակաս գումարի դեպքում»,-նշել է «ТАСС»-ի աղբյուրը:

Արազ Օզբիլիսը 2013 թվականին է տեղափոխվել «Սպարտակ», նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մոսկովյան թիմի կազմում մասնակցել է 9 խաղի, խփել է 1 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում