Գոլառատ խաղում «Ռոման» ու «Կիևոն» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Ռոման» ու «Կիևոն» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Կիևոյին»: «Մարկ Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում կայացած խաղում թիմերը երեքական գոլ խփեցին. դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ալբերտո Պալոսկին, Դարիո Դայնելին և Սիմոնե Պեպեն, իսկ «գայլերից» աչքի ընկան Սադիկ Ումարը, Ալեսանդրո Ֆլորենցին և Յագո Ֆալկեն:

Այս խաղից հետո «Ռոման» ունի 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Կիևոն» 12-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 23 միավոր:

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Կիևո» – «Ռոմա»՝ 3:3
Գոլերը՝ Պալոսկի 44′, Դայնելի 58′, Պեպե 86′ – Ումար 7′, Ֆլորենցի 37′, Ֆալկե 71′

Հետևեք մեզ նաև Telegram-ում