Իսպանիայի գավաթ. Նեգրեդոյի հեթ-տրիկի շնորհիվ «Վալենսիան» հաղթեց «Գրանադային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. Նեգրեդոյի հեթ-տրիկի շնորհիվ «Վալենսիան» հաղթեց «Գրանադային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Վալենսիան» վստահ հաղթանակ տոնեց «Գրանադայի» նկատմամբ և, կարելի է ասել, լուծեց 1/4 փուլի ուղեգրի հարցը:

«Մեստալյա» մարզադաշտում կայացած խաղում «չղջիկները» 4 գոլ խփեցին. Ալվարո Նեգրեդոն հեթ-տրիկի հեղինակ դարձավ, մեկ գոլ էլ խփեց Ռոդրիգոն: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 14-ին:

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Վալենսիա» – «Գրանադա»՝ 4:0
Գոլերը՝ Նեգրեդո 8′, 63′ / 11-մետրանոց, 83′ / 11-մետրանոց, Ռոդրիգո 34′

Հետևեք մեզ նաև Telegram-ում