Երեք ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

Երեք ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

«Արարատը» սկսել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին պատրաստվելու հիմնական փուլը:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի հետ այլևս չեն մարզվում Լևոն Մինասյանը, Հայկ Չիլինգարյանը և Արեգ Ազատյանը: Երկկողմանի համաձայնությամբ խզվել են նրանց պայմանագրերը: Հավանական է, որ «Արարատից» կհեռանան նաև Բրայան դե լա Ֆուենտեն և Զավեն Բուլուտը:

Հավելենք, որ ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում նախատեսված է երկու արտասահմանյան հավաք: Առաջինը կկայանա հունվարի 25-ից փետրվարի 5-ը, Սոչիում, իսկ երկրորդը` փետրվարի 14-ից 24-ը, ԱՄՆ-ում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում