Արթուր Ավագյանը տեղափոխվում է «Ալաշկերտ»

Արթուր Ավագյանը տեղափոխվում է «Ալաշկերտ»

«Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է եզրային պաշտպան Արթուր Ավագյանի հետ պայմանագիրը:

Կապանի ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ավագյանն այլ ակումբում խաղալու ցանկություն է հայտնել. ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Ալաշկերտում»:

«Գանձասար Կապանի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Արթուր Ավագյանին ցուցաբերած ջանքերի, նվիրվածության համար և հաջողություն է մաղթել կարիերայի հետագա ընթացքում: Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Գանձասար Կապանի» կազմում մասնակցել է 13 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում