Ռակիչը տեղափոխվել է «Գանձասար Կապան» (լուսանկարներ)

Ռակիչը տեղափոխվել է «Գանձասար Կապան» (լուսանկարներ)

Հունվարի 12-ին Ալեքսանդր Ռակիչը պաշտոնապես դարձել է «Գանձասար Կապանի» ֆուտբոլիստ:

Ակումբի սպորտային տնօրեն Սարգիս Ասոյանը և Աշոտ Բարսեղյանը նրան հանձնել են կապանյան թիմի մազաշապիկը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել «Արարատում», որի կազմում անցկացրած 60 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում