«Ման. Յունայթեդը» հետաքրքրված է «Միլանի» 16-ամյա դարպասապահով

«Ման. Յունայթեդը» հետաքրքրված է «Միլանի» 16-ամյա դարպասապահով

«Մանչեսթեր Յունաթեդը» հետաքրքրված է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով,- հավաստիացնում է «SportMediaset»-ը։

«Ռոսոներների» հիմնական դարպասապահն ընդամենը 16 տարեկան է, սակայն «Կարմիր սատանաները» ֆուտբոլիստի մեջ մեծ պոտենցիալ են տեսնում և նրա համար կարող են մրցաշրջանի ավարտին առաջարկել մինչև 40 միլիոն եվրո։

«Մանկունիացիները» ստիպված են մտածել նոր դարպասապահ ձեռք բերելու մասին, քանի որ լուրեր են պտտվում իսպանացի Դավիդ դե Խեայի՝ ակումբից հնարավոր տեղափոխության մասին, որին արտասահմանյան ԶԼՄ-ները կապում են «Ռեալի» հետ։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման Ա Սերիայում 11 խաղ է անցկացրել՝ բաց թողնելով 9 գնդակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում