Պաշտոնական. Ռուդի Գարսիան հեռացվել է աշխատանքից

Պաշտոնական. Ռուդի Գարսիան հեռացվել է աշխատանքից

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հեռացվել է աշխատանքից: Գարսիայի հետ միասին հռոմեական ակումբից հեռանալու են նրա օգնականներ Ֆրեդերիկ Բոմպարը և Կլոդ Ֆիշոն: 

«Իմ և ակումբի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գարսիային կատարած աշխատանքի համար: Մենք միասին լավ ժամանակներ ենք ունեցել, բայց այժմ փոփոխությունների ժամանակն է»,-ասել է «Ռոմայի» սեփականատեր Ջեյմս Պալոտան:

Ռուդի Գարսիան «Ռոման» գլխավորել է 2013 թվականի ամռանից, այս ընթացքում հռոմեական թիմը երկու անգամ դարձել է Իտալիայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ այս մրցաշրջանում 19-րդ տուրից հետո զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հաղորդում է, որ «Ռոման» գլխավորելու է Լուչանո Սպալետին, իսկ թիմի առաջիկա մարզումներն անցկացնելու է Ալբերտո դե Ռոսսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում