«Միլանը» Դոնարումային վաճառելու մտադրություն չունի

«Միլանը» Դոնարումային վաճառելու մտադրություն չունի

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբը մերժելու է Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերը գնելու բոլոր առաջարկները: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ 16-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Բոլոր առաջարկների դեպքում Ջանլուիջին կմնա «Միլանում»: Մենք դեռ առաջարկներ չենք ստացել, բայց եթե դրանք լինեն, ցանկացած պարագայում մերժելու ենք»,-ասել է Գալիանին «Rai Sport»-ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դոնարուման մասնակցել է 11 խաղի և բաց է թողել 9 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում